00:00:00

«Հետն եմ, ինձ խփեց». Բերդի բնակիչը գնացել էր ընկերոջից օգնություն խնդրելու, բայց ստացել մահացու հարված

01:10, 21 հոկտեմբեր 2018 Իրավական

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել Բերդի բնակիչ Դավիթ Բադալյանի սպանության համար վերջինիս ծանոթին՝ Հրանտ Անանյանին, առաջադրված մեղադրանքը և դատապարտել երկարատեւ ազատազրկման, գրում է Փաստինֆո-ն։ Երիտասարդի սպանությունը տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսի 05-ին։ Հաջորդ օրը նա պատրաստվում էր մեկնել Ռուսաստան և դեպքի օրն իր վաղեմի ծանոթին հանդիպել էր օգնություն խնդրելու համար։ Դավիթ Բադալյանը և Հրանտ Անանյանը իրար ճանաչել են վաղուց և գտվել նորմալ հարաբերությունների մեջ։ 2017 թվականի հուլիսի 5-ին նախորդած օրերին տուժողը զանգել էր և օգնություն խնդրել, ինչը Հրանտ Անանյանը մերժել էր։ Ինքը՝ ամբաստանյալը, թե նախաքննության ընթացքում և թե դատարանում հրաժարվել է ասել, թե ինչ օգնության մասին է եղել խոսքը, սակայն նշել է, որ հուլիսի 5-ին պայմանավորվել էին հանդիպել, որպեսզի բացատրի թե ինչու չի կարող օգնել։ Ժամը 21:40-ի սահմաններում Հրանտ Անանյանը գնացել է Բերդ քաղաքում գործող «Բերդ» տաքսի ծառայություն, նախապես տաքսի պատվիրել` որոշ ժամանակ անց իրեն Իջևան քաղաք տեղափոխելու համար և գնացել հանդիպելու Դավիթ Բադալյանին: Նրանք Դավիթ Բադալյանին պատկանող «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենայով շրջել են քաղաքում, այնուհետև կայանել Բերդ քաղաքի Հայկ Նահապետի փողոցում գտնվող «Միջի աղբյուր» կոչվող պուրակի դիմացի հատվածում և շարունակել արդեն սկսված վիճաբանությունը: Ըստ մեղադրյալի՝ Դավիթ Բադալյանը բռնել է իր պարանոցից ու մորը հայհոյել, ինքն էլ զայրացել է, ասել, որ բաց թողնի, սակայն վերջինս չի թողել, ուստի շալվարի գրպանից հանել է ծալովի դանակը ու հարվածել։ Նախաքննության ընթացքում մեղադրյալը պնդել է, թե ցանկացել է հարվածել նրա ոտքին, սակայն Դավիթ Բադալյանը շարժում է կատարել, և դանակը մտել է փորը: Այնուհետև ավտոկայանի մոտակայքից նստել է պատահական տաքսի ավտոմեքենա, գնացել Իջևան քաղաք և կրկին պատահական մեքենայով գնացել քաղաք Երևան։ Իսկ տուժողը դուրս գալով ավտոմեքենայից` ընկել է պուրակի դիմացի աստիճանների վերևի հատվածում: Նրան նկատած քաղաքացիներն շտապել են օգնության, տեղափոխել են հիվանդանոց, սակայն կարճ ժամանակ անց նա մահացել է: Դավիթ Բադալյանի եղբայրը հայտնել է, որ նա պատրաստվում էր հաջորդ օրը մեկնել Ռուսաստան և նախապես տոմս էր գնել։ Եւ մի քանի անգամ զանգել էր՝ տուն կանչելու, որ պատրատվեր մեկնելու համար, սակայն վերջին զանգի ժամանակ խոսափողի մեջ լսել էր եղբորից լսել է հետյևալ արտահայտությունը. «հետն եմ, ինձ խփեց» արտահայտությունը ։ Անմիջապես մեքենայով իջել է «Միջի աղբյուր» կոչվող տարածք, սակայն արդեն եղբորը հիվանդանոց էին տեղափոխել: Նա պատմել է, որ միշտ անհանգստացել է եղբոր համար, որի պատճառով հաճախակի է զանգել, հարցրել, թե որտեղ է և ինչով է զբաղված: Սկզբից ասել է, որ զրուցում է իրա հետ, շուտով կգա, իսկ վերջին զրույցում ասել է, որ Հանդին ա «խփել»: Նա Հրանտ Անանյանին հանցագործ է համարել և չի ցանկացել, որ եղբայրը նրա հետ շփվի: Դեպքից առաջ, պարզվում է, տուժողը 100.000 ռուբլով վաճառել էր մեքենան ու 200.000 դրամով Նիվա մակնիշի մեքենա գնել: Թե ինչ էր արել մնացած գումարը՝ եղբայրը տեղյակ չէ և դժվարացել է ասել Հրանտի հետ նա ծախսել է, թե պարտքով տվել: Իսկ երբ հետաքրքրվել է գումարից՝ ասել է. «պրծել է»։  

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր