00:00:00

Յուրի Խաչատուրովին փոխարինելու գործընթացը կավարտվի հնարավորինս կարճ ժամկետներում. Շավարշ Քոչարյան

21:53, 20 հոկտեմբեր 2018

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու գործընթացը կավարտվի հնարավորինս կարճ ժամկետներում:  ՏԱՍՍ գործակալությանն այս մասին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման և նոր ղեկավարի նշանակման գործընթացը կանցնի երկու փուլով: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը կավարտվի հնարավորինս շուտ: Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, ապա ՀԱՊԿ կանոնակարգերը նման իրավիճակ չեն նախատեսում: Պետք է ունենալ ունվերսալ մոտեցում, որպեսզի հետագայում նման դեպքերում լինի հստակ մոտեցում»,-ասել է Շավարշ Քոչարյանը: Շավարշ Քոչարյանը նշել է, որ կամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունն առաջադրող երկիրը կներկայացնի նոր թեկնածու, կամ կազմակերպությունում նախագահությունը կփոխանցվի այլ երկրի՝ այբբենական կարգով:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31