00:00:00

Անցած շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 500 կրակոց

18:05, 20 հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ։ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր