00:00:00

Գյումրիի մանկատան բակում հայտնաբերված նորածինների մայրը հրաժարվել է փոքրիկներից

17:14, 20 հոկտեմբեր 2018

Գյումրիի գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված նորածին երկվորյակների մայրը հրաժարվել է փոքրիկների խնամքից։ Այս մասին տե եկացնում է  Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։ «Երկուշաբթի օրը երեխաները կհաշվառվեն՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ։ Այնուհետեւ նրանք պաշտոնապես կհաստատվեն հաստատությունում՝ համապատասխան եզրակացությունով եւ ուղեգրով, ապա կհաշվառվեն որպես որդեգրման ենթակա երեխաներ»,– ասաց նա։ Լիլիթ Գորգինյանը հայտնեց, որ բազմաթիվ մարդիկ արդեն իսկ դիմել են՝ փոքրիկներին որդեգրելու համար։ Նշենք, որ երեխաները մայրը հայտնաբերվել է նախօրեին։ Ըստ ոստիկանության, նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է։ Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու բարուրված նորածին տղա երեխաներ  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր