00:00:00

Պավլիկ Մանուկյանը վերջին շրջանում կանգնել է դեպի անկում տանող սայթաքուն ճանապարհի վրա. Վարուժան Ավետիսյանը և Ժիրայր Սեֆիլյանն անդրադարձել են Մանուկյանի հայտարություններին

16:45, 20 հոկտեմբեր 2018

«Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիրներ Վարուժան Ավետիսյանն ու Ժիրայր Սեֆիլյանը հաղորդագրությամբ անդրադարձել են «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի աղմկահարույց հայտարարություններին: «Պավլիկ Մանուկյանն իր հարցազրույցում Գարեգին Չուգասզյանին անվանել է դասալիք, պնդել է, որ նա իրավունք չունի հանդես գալու Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անունից, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ ու կեղծ մեղադրանք է հնչեցրել Սասնա Ծռեր խմբավորման իր որոշ ընկերների վերաբերյալ: 1. Որևէ մեկը, որ չի եղել Սասնա Ծռեր խմբավորման անդամ, այդ թվում՝ Գարեգին Չուգասզյանը և Հիմնադիր խորհրդարանի այլ անդամները, ինչպես նաև մեր բոլոր մյուս հայրենակիցները, Սասնա Ծռերի զինված գործողության համատեքստում չեն կարող լինել դասալիք: Իսկ անձամբ Գարեգին Չուգասզյանը կարևոր ներդրում է ունեցել թե ապստամբության օրերին, թե դրան հաջորդած պայքարի ամբողջ ընթացքում: 2. Գարեգին Չուգասզյանը Սասնա Ծռեր համահայկական կուսակցության ղեկավար մարմնի՝ Քարտուղարության անդամ է, ուստի իրավունք ունի հանդես գալու Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անունից: 3. Սասնա Ծռեր խմբավորումը և Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը տարբեր կառույցներ են, ուստի դրանց միտումնավոր նույնացումը և այդ կեղծ նույնացման շահարկումը մոլորեցնում է մարդկանց: 4. Խորին ափսոսանք ենք ապրում, որ Պավլիկ Մանուկյանը, որ փառավոր կենսագրություն ունի և Սասնա Ծռերի ապստամբության ժամանակ անօրինակ հերոսական արարք է կատարել՝ նաև իր որդուն զոհասեղանին դնելով, ինչի շնորհիվ արժանիորեն վայելում է անձամբ մեր, մեր ընկերների և մեր ժողովրդի սերն ու հարգանքը, վերջին շրջանում կանգնել է դեպի անկում տանող սայթաքուն ճանապարհի վրա», - ասված է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը երեկ factor.am-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ իր համար երբեմնի սիրելի Վարուժան Ավետիսյանը վերածվել է զզվելիի, իսկ Գագրեգին Չուգասզյանին անվնել էր դասալիք, որը «Սասնա ծռեր»-ի անունից հանդես գալու իրավունք չունի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր