00:00:00

Մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն է անցկացվել

16:23, 20 հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 19-ին բանակի <<Տիգրանակերտ>> զորավարժարանում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ներգրավմամբ անց է կացվել մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն, որին ընթացքին հետևել է ԱՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
 ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն փոխանցմամբ՝ չնայած զորավարժության պաշտպանողական թեմային, խաղարկվել են նաև հարձակողական բնույթի գործողություններ: Զորախաղերի ընթացքում առավել մեծ ուշադրություն է դարձվել կրակային խոցման միջոցների, մասնավորապես՝ հրետանային ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունների վրա, ինչը պայմանավորված էր ժամանակակից համազորային մարտում նշված զորատեսակի կիրառման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:
Մարտաուսումնական գործողությունների ընթացքը ցույց է տվել, որ ինչպես հրետանին, այնպես էլ զորավարժությանը ներգրավված մյուս զորատեսակները իրենց առջև դրված խնդիրները կատարել են մարտականին առավելագույնս մոտեցված իրադրության պահանջներին համահունչ, առանց նշանակալի թերացումների՝ ցուցաբերելով կրակային խոցման բարձր արդյունքներ:
Զորավարժության ավարտին բանակի հրամանատարը տեղում ամփոփել է արդյունքները, նշել նկատված թերացումները և դրանց վերացման ուղղությամբ տվել համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31