00:00:00

Վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն կքննարկի հոկտեմբերի 24-ին

11:31, 20 հոկտեմբեր 2018

Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին: Հիշեցնենք, որ ըստ Սահմանադրության 149-րդ հոդվածի, վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին եւ հենց նույն օրն էլ ՀՀ նախագահը ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Դա նշանակում է, որ ԱԺ խմբակցությունները վարչապետի թեկնածու կարող են առաջադրել մինչեւ հոկտեմբերի 23-ը, իսկ հոկտեմբերի 24-ին տեղի է ունենալու վարչապետի ընտրության հարցի քննարկում խորհրդարանում: Այդ օրն Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում վարչապետի ընտրության հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում, որի մասին հայտարարությամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը: Քանի որ հոկտեմբերի 24-ը ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի օր է, վարչապետի ընտրության հարցին անդրադարձ կլինի հերթական նիստի ընթացքում: Նշենք, որ համաձայն Սահմանադրության և «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ վարչապետի հրաժարականից հետո 14 օրում երկու անգամ վարչապետ չընտրվելու դեպքում ԱԺ-ն օրենքի ուժով լուծարվում է եւ նշանակվում են արտահերթ ընտրություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր