00:00:00

Ջիգարխանյանի նախկին կնոջն արդարացրել են՝ խարդախության գործի հետ կապված

11:04, 20 հոկտեմբեր 2018

Մոսկվայի շրջանային դատարանը հոկտեմբերի 19-ին դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային խարդախության գործում անմեղ ճանաչելու վճիռ է կայացրել: Դատարանը նրա գործողություններում հանցագործության տարր չի գտել և արդարացնող վճիռ է կայացրել: Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փաստաբան Լարիսա Շիրոկովան երեք անգամ փորձել է ապացուցել իր պաշտպանյալի՝ անմեղ լինելու վերաբերյալ փաստերը: Վիտալինայի հասցեին մեղադրանքներ են հնչել դերասանի հարազատների կողմից, Ջիգարխանյանն ինքը դատարանում ներկա չի եղել: Վիտալինան վստահ է, որ դա «նրա ձեռքի գործն է», և քաղաքացիական գործընթացներում կարողության վերաբերյալ «գործերից» խուսափել հնարավոր չէ: Image result for Экс-супруга Джигарханяна оправдана по делу о мошенничестве

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր