00:00:00

Իրա պապայի  փողերով է գնում․ նախկին պատգամավորը՝ գյուղապետ որդու շրջագայությունների մասին

19:36, 16 հոկտեմբեր 2018

Irakanum.am-ը երեկ հրապարակել էր, որ Արարատի մարզի Մասիս գյուղի բնակիչները զայրացած են գյուղապետ Ենոք Գալստյանի  որոշման վրա։ Գյուղապետը համայնքին պատկանող հին եկեղեցու տարածքը անհասկանալի ճանապարհներով  հատկացրել է համայնքի ֆերմերներից մեկին, ով պատմամշակութային համարվող տարածքը վերածել է անասնագոմի։ Գյուղաբնակները նաեւ դժգոհել էին, որ Ենոք Գալստյանը համայնքի խնդիրներով չի զբաղվում, այլ դրա փոխարեն այլ երկրներում է լինում։ Նշենք, որ Ենոք Գալստյանը ԱԺ նախկին պատգամավոր Ժորա Գալստյանի որդին է։ Ժորա Գալստյանը Մասիսի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է։ Մասիսի գյուղապետի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։ Զրուցեցինք հոր՝ Ժորա Գալստյանի հետ։ Վերջինս նախ հայտարարեց, որ որդին որեւէ կապ չունի եկեղեցու տարածքը անասնագոմի վերածելու որոշման հետ։ «Այդ մատուռի հետ կապված որոշ մարդկանց կողմից սարքած շոու է, ուղղակի գյուղապետը դրա հետ կապ չունի, դա ավելի վաղ է եղել նախկին գյուղապետի ժամանակ»,- ասաց Ժ․ Ենոքյանը։ Ըստ նրա  գյուղապետ որդին պայքարում է ցանկացած անօրինականության դեմ, եւ հայտարարել է, որ տվյալ տարածքը ոչ թե պետք է հատկացվի ինչ-որ մեկին, այլ՝ աճուրդի դրվի։ «Այդ բոլորը շոու են սարքում նախկին բաների կողմից, դուք էլ գիտեք, մենք էլ։ Բացարձակ նման բան չկա»,- ասաց նախկին պատգամավորը։ Հարցին, թե տեղեկությունների համաձայն ձեր որդին Դուբայից մեքենա եւ տեխնիկա է ներկրում, եւ այդ բիզնեսով է զբաղվում, Ժ․ Գալստյանը տվեց հետեւյալ պատասխանը․ «Ուրեմն էդ ասողը․․ շատ բան ես էլ կարող եմ ասել։ Իմ երեխաս  հենց հիմա գտնվում է Սոչիում, իրա հաշվին  հինգ օրով արձակուրդում է, շատ տաղանդավոր թոռնիկ ունեմ, որը տասը տարեկան է, բայց արդեն միջազգային մրցումների է մասնակցում։ էդ երեխուն Սոչիում իրա արձակուրդի հաշվին միջազգային մրցումների է տարել։ Ինքը կգա ուրբաթ օրը։ Ինքը ամեն տարի իրա արձակուրդներին լինում է տարբեր երկրներում՝ Դուբայ, Ամերիկա, էս տարի էլ է գնացել, նույնիսկ  հարսանիք էլ է գնացել Ամերիկա, բայց իրա արձակուրդի ու իրա պապայի  փողերով է գնում, ոչ թե բյուջեի, որ նախկինները բյուջեցի անընդհատ մսխել են»,- հայտարարեց Ենոք Գալստյանի հայրը, հավելելով, որ որդին պայքարում է կոռուպցիայի դեմ։ Նա ասաց, թե տեղյակ է, որ որոշ մարդիկ «բզբզում են» եւ փորձում են պահանջել գյուղապետի հրաժարականը։ Ժորա Գալսատյանը նաեւ հերքեց տեղեկություններն այն մասին, որ սպառնացել են այն գյուղացիներին, ովքեր դեմ են գործող համայնքապետին եւ պահանջում են վերջինիս հրաժարականը։ «Էդ ինչ բաներ են։ Այդ հակառակորդները ամեն ինչ անում են, բայց գյուղացիները բանի տեղ չեն դնում, եթե պետք լինի գյուղացիները դուրս կգան եւ շատ խայտառակ ձեւով իրանց խոսքը կասեն։ Գյուղապետը կանգնած է գյուղացիների թիկունքին, գյուղացիներին էլ՝ գյուղապետի»,- ասաց Ժորա Գալստյանը։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր