00:00:00

«Ադրբեջանի՝ ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են». Էդուարդ Շարմազանով

19:04, 16 հոկտեմբեր 2018

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին ընդունել է Միջազգային խորհրդի մարդու իրավունքների հարցերով միջազգային հասարակության նախագահ Թոմաս Շիրմախերին եւ Բոննի համալսարանի պրոֆեսոր Քրիստին Շիրմախերին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման կարեւորությանը: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ այսօր քրիստոնեական քաղաքակրթությունը վտանգված է, եւ ինքը տարբեր վեհաժողովներում մշտապես բարձրացնում է քրիստոնեական հուշարձանների պահպանման հարցը: Այս համատեքստում նա անդրադարձել է Նախիջեւանում հայկական հուշարձանների ոչնչացման խնդրին: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հիմնահարցերին, ԼՂ հակամարտության կարգավորմանը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ հիմնական մարտահրավերներն են անվտանգությունը, ԼՂ հիմնահարցի չկարգավորված լինելը, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարության՝ ԼՂ հակամարտությունը մահմեդականների եւ քրիստոնյաների միջեւ կրոնական կոնֆլիկտ ներկայացնելու ջանքերը կեղծ են: «ԼՂ հակամարտությունը չունի կրոնական երանգ: Հայաստանն ունի շատ լավ հարաբերություններ մահմեդական մի շարք երկրների հետ, որտեղ հայ ժողովուրդն ունի բարձր կարգավիճակ, պահպանվում են հայկական հուշարձանները: Ադրբեջանի ղեկավարության՝ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են»,-նշել է խորհրդարանի նախագահի տեղակալը:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31