00:00:00

ՀՅԴ-ն չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Արմեն Ռուստամյան

18:30, 16 հոկտեմբեր 2018

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը չի պատրաստվում ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրել, քանի որ խորհրդարանում յոթ հոգով ներկայացված լինելու պայմաններում անտրամաբանական է նման առաջադրումը: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ վստահեցնելով, որ  2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ն երբևէ չի պատրաստվել առաջադրել վարչապետի թեկնածու: «ՀՅԴ-ն վաղուց է ասել, որ յոթ հոգով վարչապետի թեկնածու առաջադրելը անիմաստ զբաղմունք է: Տրամաբանություն պետք է գոյություն ունենա, յոթ հոգով ինչպե՞ս կարող ենք առաջադրել: Մենք 2017-ի ընտրություններից հետո երբեք չէինք էլ պատրաստվել վարչապետի թեկնածու առաջադրել»,-ասաց Ռուստամյանը: Անդրադառնալով իրենց տեսակետը հուշագրով ամրագրելու մասին հարցին` Ռուստամյանը նշեց` ինքնանպատակ հուշագրեր ստորագրելու խնդիր չեն տեսնում: Նա վստահեցրեց` հինգ խնդիր են դրել, որոնց շուրջ սկսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց համագործակցությունը: «Մենք կողմնակից ենք, որ խորհրդարանական ընտրությունները կայանան նորմալ պայմաններում, այնպես, ինչպես ժողովուրդը որոշի»,- հավելեց նա:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31