00:00:00

«Վարչապետի հետ քննարկում է եղել խիստ աշխատանքային». ՊԵԿ նախագահն՝ իր պաշտոնանկության լուրերի մասին

18:02, 16 հոկտեմբեր 2018

Վարչապետի հետ քննարկում է եղել խիստ աշխատանքային՝ կապված ՊԵԿ-ի ընթացիկ հարցերի շուրջ. դժգոհություն չի եղել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց ինքը հնարավոր է, այս շաբաթ լքի զբաղեցրած պաշտոնը, իսկ պատճառը հավաքագրված մեծ գումարների անհետացումն է, որի մասին վարչապետին համակարգից են տեղեկացրել: Դավիթ Անանյանը նշեց, որ դրանից ոչ ինքն է տեղյակ, ոչ էլ վարչապետը. «Ես չգիտեմ՝ ինչ գումարների մասին է խոսքը, ճիշտն ասած: Ո՞նց եք պատկերացնում, ՊԵԿ-ի կողմից հավաքագրված գումարները ինչպես կարող են անհետանալ: Դուք տեղյա՞կ եք այդպիսի մեթոդների: Դուք ունե՞ք այդպիսի տվյալներ, որ հավաքագրված գումարներն անհետանում են, նույնիսկ նախկինների ժամանակ: Եթե որեւէ մեկն ունի այդպիսի տեղեկատվություն, այդ հարցերով զբաղվող մարմիններին ներկայացրեք»,-ասաց ՊԵԿ նախագահը: Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, հնարավոր է, այս շաբաթ լքի զբաղեցրած պաշտոնը: «Պատճառը հավաքագրված մեծ գումարների անհետացումն է, որի մասին վարչապետին համակարգից են տեղեկացրել, ինչպես նաեւ մի շարք այլ խայտառակ իրողությունների մասին։ Վարչապետի անզիջում եւ չոր որոշումը վստահաբար չի ուշանա»,-գրել էր թերթը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր