00:00:00

Փաշինյան-Թրամփ հանդիպում կլինի, սակայն տեղն ու ժամանակը դեռ հայտնի չեն. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ

17:28, 16 հոկտեմբեր 2018

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում կարծարծվի Փաշինյան-Թրամփ առաջիկա հնարավոր հանդիպմանը վերաբերող հարցեր: Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը: Նա վստահեցրեց, որ  ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի միջև հանդիպում կլինի, սակայն չի կարող ասել՝ երբ և որտեղ:  «Որպես դիվանագետներ՝ մենք մշտապես աջակցում ենք մեր առաջնորդների միջև հանդիպումների կայացմանը։ Կարծում  եմ՝ այդ հարցը վարչապետ Փաշինյանի և դեսպան Բոլթոնի քննարկումներում կարծարծվի»,-ասաց նա: Ջոն Բոլթոնը տարածաշրջան կայցելի հոկտեմբերի 20-ին:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31