00:00:00

Արայիկ Հարությունյանը մեկնել է Փարիզ, որտեղ կմասնակցի Թումո կենտրոնի մասնաճյուղի բացմանը

17:17, 16 հոկտեմբեր 2018

2018 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ, որտեղ կմասնակցի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացման արարողությանը:  Փարիզում նախարարը կհանդիպի նաեւ Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության եւ նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ. նախատեսվում է քննարկել «Հորիզոն-2020» ծրագրի մասնակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության հետ ծրագրերի իրականացումը: ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լուսավորության նախարար Մարկո Թուլների հրավերով 2018 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում եւ կմասնակցի Հալլե քաղաքի Մարտին-Լյութերի անվան համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի հիմնադրման քսանամյակին նվիրված միջոցառմանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Գերմանիայի կրթության եւ հետազոտության դաշնային նախարարի պետքարտուղարի, Բունդեսթագի կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահի եւ Բեռլինի Հումբոլդթի անվան համալսարանի ռեկտորի հետ: Վերջինիս հետ հանդիպումը կարեւորվում է  Բեռլինի պետական գրադարանի, Բեռլինի Հումբոլդթի անվան եւ Հալլեի Մարտին-Լյութերի անվան համալսարանների կողմից 2019թ. համատեղ կազմակերպվող եւ Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովի համատեքստում։ Նախատեսվում է նաեւ հանդիպումներ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի էկոնոմիկայի, գիտության եւ թվայնացման նախարար պրոֆեսոր Արմին Վիլլինգսմանի եւ նույն երկրամասի լուսավորության նախարար Մարկո Թուլների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր