00:00:00

Արցախում ծեծել են կին բուժաշխատողի՝ պատճառելով մարմնական վնասվածքներ

12:13, 16 հոկտեմբեր 2018

Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում հորը տեսակցության եկած որդին ծեծել է բուժաշխատողին։ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 13-ին ժամը 19:00-ին Հանրապետական բժշկական կենտրոնի թերապեւտիկ բաժանմունքում ստացիոնար բուժման մեջ գտնվող Մ. Պ.-ին այցելության եկած որդին ալկոհոլային ազդեցության տակ հոր տեսակցությունից հետո կոնֆլիկտի մեջ է մտել կին բուժաշխատող Ն. Ս.-ի հետ, վիրավորել նրան  եւ ծեծել՝ պատճառելով տարբեր տիպի մարմնական վնասվածքներ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է բռնի գործունեության դրսեւորումը եւ զգուշացնում, որ նման արարքները անթույլատրելի են ու ենթակա պատժի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր