17:24:13

Վանեցյանը՝ հնարավոր հակահեղափոխության, Քոչարյանի եւ Ավետիսյանի մասին (տեսանյութ)

16:17, 16 հոկտեմբեր 2018

Ուժային կառույցները միշտ աշխատում են արտակարգ ռեժիմով, մենք կատարում ենք մեր պարտականություններն օրենքի շրջանակում և կատարելու ենք շատ բարեխիղճ և շատ լավ։ Այս մասին, այսօր  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց  Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Հարցին, թե հակահեղափոխության վտանգներ ԱԱԾ-ն տեսնում է, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Վտանգները միշտ կան։ Մենք միշտ այն տեսակետին ենք, որ չպետք է թուլանալ և մենք պարտավոր ենք իրականացնել բոլոր միջոցառումները, որպեսզի ՀՀ տարածքում բացառենք ցանկացած օրինախախտում, որը կապված է ձեր նշած դեպքերի հետ», - ասաց Արթուր Վանեցյանը։ Նա նշեց, որ ԱԱԾ խնդիրներից մեկը նաև սահմանադրական կարգի պահպանությունն է։ «Ես հավաստիացնում եմ, որ ամբողջությամբ տիրապետում ենք իրավիճակին և թույլ չենք տա, որ հանկարծ որևէ ուժի կամ անհատի կողմից թույլ տրվեն այնպիսի խախտումներ, որոնք կբերեն սահմանադրական կարգի խախտմանը», - նշեց ԱԱԾ տնօրենը։ Լրագրողների հետ զրույցում Վանեցյանն անդրադարձավ նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործերին։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/567330057056476/

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31