00:00:00

Փաշինյանը մեկնաբանեց Հունան Պողոսյանի նշանակումը

16:02, 16 հոկտեմբեր 2018

Այսօր կառավարության արտահերթ նիսում նշանակվեց երեք մարզպետ: Մասնավորապես  որոշում կայացվեց Դավիթ Գևորգյանին ՀՀ  Արագածոտնի մարզպետ նշանակել, Հունան Պողոսյանին՝  Սյունիքի, իսկ Համբարձում Մաթևոսյանին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ նշանակել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Դավիթ Գևորգյանը տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալն էր: «Նա հայտնի է եղել քաղաքացիական գործունեությամբ և թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից է»,-ներկայացրեց վարչապետը: Անդրադառնալով Հունան Պողոսյանին նշանակմանը, վարչապետը հիշեցրեց, որ նա երկար տարիներ զբաղեցրել է ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնը նախկին իշխանության տարիներին: «Այս առումով կարծում եմ, որ որոշ իմաստով այս առաջարկը կարող է տարօրինակ թվալ և ուզում եմ հիմա ներկայացնել, թե ինչ ենք ուզում անել, ինչու և ինչպես»,-ասաց նա: Վարչապետը ամենակարևոր խնդիրը համարեց ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը ավարտին հասցնելը և ՀՀ-ի ևժողովրդի ներուժը ներգրավել ՀՀ հետագա զարգացման գործում: «Այս իմաստով կարևոր եմ համարում, որ երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որևէ մեկը իր կյանքը ավարտված չհամարի Հայաստանում և այս տրամաբանության մեջ կարծում եմ չպետք է թույլ տանք զարգանա այնպիսի երևույթ, որը պայմանական կարելի է անվանել քաղաքական ռասիզմ, երբ մարդիկ որոշակի հետապնդումների են ենթարկվում միայն նրա համար որ նախկինում գործունեություն են ծավալել»,-ասաց նա և նկատեց, որ այսօրվա կառավարությունում քիչ չեն մարիկ, որ այդպիսի առնչություններ են ունեցել: «Գալիս է լիարժեք համախմբման ժամանակը, կա բարիկադներ կառուցելու և դրանք ապամոնտաժելու ժամանակ»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյան նշեց, որ բոլորը հավասար են օրենքի առաջ և դա վերաբերում է բոլորին: «Բայց ես ուզում եմ ասել, որ դա չի նշանակում, որ փակում ենք կառավարույան պետակա կառավարման համակարգի օպիմալացման և ավել արդյոնավետ կառավարություն ունենալու տրամաբանությունը»,-ասաց նա հավելելով, որ այսօր կառավարման համակարգում ինսսուն և ավելի մարդիկ նույն մարդիկ են: «Մեր եզրակացությունը այն չէ, որ նրանց հանել և բերել ուրիշ իննսուն տոկոս, բայց նաև այն չէ, որ իննսուն տոկոսին անձեռնմխելի թողնել, մանավանդ ես ուղիղ եմ ուոզւմ ասել,, որ կան բավականին մեծ տոկոս կա որ ամենևին չունենա աշխատել ու ցանկություն , կամ ոմանք կան, որ ցանկանում են ուրշնեը չկարանան ցանական, և թեև չեմ սիրում այդ բառը, բայց ակնհայտորեն որոշակի սաբոտաժի նմանվող կամ որպես այդպիսին մեկնաբանվելու հնարավորություն տրվող երևույթներ կան»,-ասաց նա: Վարչապետն ասաց, որ սիմվոլիկ է համարում այս երեք նշանակումները, քանի որ նրանցից մեկը հեղափոխության ակտիվ մասնակիցներից է, Հունան Պողոսյանը բարիկադների,  փշալարների մյուս կողմից էր, ինչպես Օսիպյանը և Վանեցյանը, իսկ Համբարձում Մաթևոսյանն էլ ընդհանրապես քաղաքական նախընտրություններ չունեցող, չեզոք միջավայրից եկող գործիչ : «Այս առումով մենք ուրվագծում ենք ապագայի վերաբերյալ մեր պատկերացնումները: Մեզանից որևէ մեկը Հայաստանում անձեռնմխելի չէ, և դա պետք է բոլորս հասկանանք: Ես կարծում եմ որ մենք ճիշտ ճանապահով ենք գնում համախմբելու և հնարավոր ներուժը ծառայցնելու»,-եզրափակեց Փաշինյանը  շնորհավորերով մարզպետներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր