ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ այն քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ, և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ուժերն առաջարկություններ են ներկայացրել, որոնց մեծ մասն ընդունվել է, ինչը կարևոր հանգամանք է:
«Նախագիծն առաջադիմական է և ուղղված է քաղաքական, կուսակցական դաշտի վերածնմանը»,- ասաց Ա.Միրզոյանը՝ հավելելով, որ ներդրվում են մեխանիզմներ, որոնք խթանում են նորաստեղծ կուսակցությունների մասնակցությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ քաղաքացիների համար ընտրությունը նման է 2017թ. ընտրությանը, սակայն ավելի պարզեցված կարգով, առանց «կարմիր, կապույտ, կանաչ գրիչների» քվեաթերթիկը դրվում է ծրարի մեջ և հատուկ դասընթացի կարիք չկա:
ՀՀ կառավարությունն առաջարկեց Ազգային ժողովի նախագահին՝ 2018 թվականի հոկտեմբերի 22-ին ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում է ԸՕ փաթեթը:
Ն.Փաշինյանը հանձնարարեց ԱԺ բոլոր խմբակցությունների հետ քննարկել նախագիծը. «Այս մի քանի օրերն էլ օգտագործենք, որպեսզի ցայտնոտային էֆեկտներ չլինեն»:
Ա.Միրզոյանը նշեց, որ վաղը ԱԺ-ում հանդիպելու է խմբակցությունների հետ, իսկ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում նախագիծը կքննարկվի ուրբաթ: