00:00:00

Ես նոր Հայաստանի կողմնակից եմ․ Հունան Պողոսյան (տեսանյութ)

15:05, 16 հոկտեմբեր 2018

Ես նոր Հայաստանի կողմնակից եմ ու ամեն ինչ անելու եմ, որ այդ նոր Հայաստանում լավ լինի: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ և ներկայումս Սյունիքի մարզպետի թեկնածու Հունան Պողոսյանը։Նշենք, որ քիչ անց կառավարության նիստում Հունան Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետի պաշտոնում։ Դիտարկումներին, որ նա երկար տարիներ ծառայել է նախկին իշխանությունների օրոք, Հունան Պողոսյանն արձագանքեց. «Ես՝ ծառայելով օրենքին, միշտ ժողովրդին եմ ծառայել»։ Նա նշեց, որ մարզպետի պաշտոնում նշանակվելու առաջարկը Կառավարությունից է ստացել.«Ես նախկին պաշտոնում 8 տարի ծառայել եմ, ինձ կարճ դադար էր պետք, իսկ հիմա սիրով ընդունել եմ այս առաջարկը», - ասաց Հունան Պողոսյանը։ Նրա խոսքով՝ մարզում առաջնային խնդիրներից է լինելու փոխվստահության մթնոլորտի ձևավորումը։ Հիշեցնենք՝ Հունան Պողոսյանը ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից հաժարականի դիմում էր ներկայացրել մայիսի 11-ին։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=KOL8yUY2Nzk&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31