00:00:00

Սարգսյանի և Քոչարյանի մտերիմը տուժողից՝ մեղադրյալ․ ինչ է սպասվում Ավետիսյաններին

03:11, 16 հոկտեմբեր 2018

ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանն ու իր ընտանիքի անդամները հայտնվել են Ազգային անվտանգության ծառայության մարմինների ուշադրության կենտրոնում։ ԱԱԾ լրատվական ծառայությունը նախորդ շաբաթ երկու հաղորդագրություն էր տարածել կապված Մաքսայինի նախկին պետի անօրինական գործունեության վերաբերյալ։ Արմենը Լինելով բարձրաստիճան պաշտոնյա` Ավետիսյանն անձամբ ֆինանսավորել է հյուրանոցի շինարարությունը, սակայն ներկայացվել է, թե կառուցողը Կիպրոսի օֆշորային գոտում գրանցված «Ռիվերհիլ Հոլդինգս» ընկերությունն է, որ ներդրումներ է անում ՀՀ-ում: Անօրինական բիզնես գործունեությունը եւ փողերի լվացումը Ավետիսյանը միայնակ չի իրականացրել։ Նա այդ գործում ներգրավել է նաեւ որդուն՝ Արտաշես Ավետիսյանին։ Մասնավորապես 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը: 2012 թվականին վերը նշված երկու հյուրանոցների սեփականատեր դարձել է Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը: Հետագայում` 2018 թվականին, Արմեն Ավետիսյանի և նրա որդու կողմից Երևանի Հյուսիսային պողոտայում հիմնադրվել է երրորդ` «Գոլդեն փելես բուտիկ» հյուրանոցը: «Գոլդեն փելես բուտիկ» հյուրանոցը աչքի է ընկնում իր առանձնակի ճոխությամբ։ Մասնավորապես այդ հյուրանոցի առաստաղն ամբողջությամբ պատված է ոսկով, ինչպես նաև հայտնի չէ հյուրանոցի գույքը մաքսազերծված է, թե՞ ոչ։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ ոչ միայն հյուրացային այս համալիրի, այլ նաեւ մյուսներում աշխատողների մեծ մասը գրանցված չեն եղել։ Այսինքն այս կերպ եւս Ավետիսյանները շրջանցել են օրենքն ու թաքցրել հարկերը։ Բացի այդ Հյուսիսային պողոտայում գործող «Գոլդեն փելես բուտիկ» հյուրանոցը ծառայել է նախկին իշխանության պարագլուխների համար հավաքատեղիի եւ տարբեր հարցեր լուծելուն։ Մեզ հայտնի է դարձել, որ հյուրանոցային համալիրում առանձնացված սենյակներ են եղել, որտեղ ներս մտնելու իրավունք են ունեցել միայն նախկին բարձրաստիճան պաշտոնյաններ։ Մասնավորապես Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանն ու Վիգեն Սարգսյանը։ Միաժամանակ ներքեւի սրահում, որտեղ եւս ոսկեզօծ առանձնացված սրահ է եղել, հասանելի է եղել միայն հատուկ հյուրերի համար։ Արմեն Ավետիսյանն ու իր ընտանիքի անդամները տարիներ շարունակ բնականաբար վայեյել են նախկին իշխանությունների հովանավորչությունը, ինչի արդյունքում կարողացել են իրենց վեր դասել օրենքից։ վետիսյանը տեւական ժամանակ աշխատել է Սերժ Սարգսյանի ենթակայության ներքո: Երբ Սերժ Սարգսյանը ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարն էր, Արմեն Ավետիսյանը 1997-99թթ. աշխատել է որպես ՆԳՆ ԿՀԴՊ ԳՎ-ի` 6-րդ վարչության բաժնի պետ։ Արդեն 1999-2001թթ. աշխատել է ՀՀ ԱԱՄ վարչության պետ, այն ժամանակ Սարգսյանն ԱԱ նախարարն էր, հետո ՊՆախարարը: Սակայն 2001թ. էլ Ավետիսյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահ, եւ այդ պաշտոնից նրան հեռացրեց Սերժ Սարգսյանը նախագահ դառնալուց հետո։ Միաժամանակ Արմեն Ավետիսյանը ջերմ հարաբերությունների մեջ է եղել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Միաժամանակ ակնհայտ է, որ այս քրեական գործով սլաքներն ուղղվում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ. ԱԱԾ տեսանյութում հյուրանոցի բացման արարողության արխիվային կադրերն են, որտեղ Քոչարյանը խոսում էր օտարերկրյա ներդրումների մասին: Արմեն Ավետիսյանը եղել է այն անձը, ում անօրինական գործունեությունը ուղղակի վնաս է հասցրել երկրի տնտեսությանը։ Օտարերկյա ներդրումների անվան ներքո իրականում տեղի է ունեցել փողերի լվացում։ Ճակատագրի հեգնանքով Ավետիսյան Արմենը օրեր առաջ տուժողի կարգավիճակից վերածվեց մեղադրյալի։ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո նախկին պաշտոնյաներից շատերը հայտնվում են հենց այդ կարգավիճակում։ Նրանք տարիներ շարունակ զբաղված են եղել թալանելով եւ ապօրինի հարստանալով։ Ցավալիորեն այդ ճանապարհին զոհելով նաեւ ամենակարեւորը՝ ընտանիքին։ Երբեմնի հզորագույն համարվող կարկառուն Ավետիսյանն այսօր ընտանիքի անդամների հետ միասին մեղադրվում է ծանր հանցագործության մեջ։ Եթե իրավապահ մարմինները հաստատեն տեղի ունեցածը, ապա նոր Հայաստանի պայծառ ապագային Ավետիսյանները ստիպված կլինեն նայել ճաղերից այն կողմ։ Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր