02:06:40

Քաղաքապետի թեկնածուներից մեկը դիմել է ստոր և դատապարտելի մեթոդի. Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար

01:38, 16 հոկտեմբեր 2018

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը ֆեսյբուքյան իր էջում հայտնում է, որ այսօր թեկնածուներից մեկը դիմել է «ստոր և դատապարտելի մեթոդի՝ փորձելով ապակողմնորոշել ընտրողներին և այդպիսով ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների վրա»։ Դիանա Գասպարյանը, մասնավորապես, գրում է. «Սիրելի՛ համաքաղաքացիներ, Այսօր թեկնածուներից մեկը դիմել է ստոր և դատապարտելի մեթոդի՝ փորձելով ապակողմնորոշել ընտրողներին և այդպիսով ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների վրա: Այսպես, թեկնածու Կարեն Ստեփանյանի նախընտրական շտաբի կողմից տարածվում է քվեաթերթիկի ձևական օրինակ, որտեղ շատ թեկնածուների՝ այդ թվում նաև իմ համարը սխալ է նշված: Սիրելի՛ համաքաղաքացիներ, իմ համարը քվեաթերթիկում 3-ն է, և մենք հաղթելու ենք»:  

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31