00:00:00

ՀՔԱՎ: Զինծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող զորակոչիկը դատարանի որոշմամբ համալիր փորձաքննության կենթարկվի

00:24, 16 հոկտեմբեր 2018 Իրավական

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է զինծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող զորակոչիկ Ա. Դ.-ի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանի միջնորդությունն ու Ա. Դ.-ի նկատմամբ դատաբժշկական ու ռազմաբժշկական համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշում կայացրել: Ա. Դ.-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 2016 թ. սեպտեմբերին այն բանից հետո, երբ վերջինս, ունենալով առողջական խնդիրներ, զինծառայությանը պիտանի է ճանաչվել, և համաձայն չլինելով Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության հետ, զինծառայության չի մեկնել: Նրա պաշտպան Ս. Սողոմոնյանը դատաբժշկական ու ռազմաբժշկական համալիր փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության մեջ նշել է, որ նախաքննության ընթացքում  վարույթն իրականացնող մարմնի ձեռք բերած ապացույցները թերի են և բավարար չեն հիմնավորելու համար, որ Ա. Դ.-ն առանց օրինական հիմքերի խուսափել է զինծառայությունից: Նա վկայակոչել է Ա. Դ.-ի՝ դատաքննության ընթացքում տված ցուցմունքը, որով վերջինս հաստատել է, որ ոչ թե հրաժարվում է զինծառայության մեկնելուց, այլ համաձայն չէ ԿԲՀ եզրակացությանը, որով զինծառայությանը պիտանի է ճանաչվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր