00:00:00

Երեւանում կանցկացվի խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատաժողով

22:20, 15 հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 15-18-ը Ժնեւում ընթանում է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված են խորհրդարանների գործունեության թափանցիկության ապահովմանը, աշխատակազմերում ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծմանը, խորհրդարան-կառավարություն երկխոսությանը, իրավական եւ վարչարարական ընթացակարգերին առնչվող հարցերը: Նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ համագործակցող Վրաստանի եւ Ուկրաինայի խորհրդարանների գլխավոր քարտուղարների հետ: Հանդիպման ընթացքում վերահաստատվել է դեկտեմբերի 6-7-ն աշխատանքային փորձի փոխանակման նպատակով խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատաժողովը Երեւանում անցկացնելու հարցը, որտեղ ի թիվս օրակարգային այլ հարցերի կներկայացվեն նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում վերջին տարիներին իրականացված նորամուծությունները եւ առաջադեմ փորձը: Աշխատաժողովին մասնակցելու իր պատրաստակամությունն է հայտնել ԵԽ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Վոյչեկ Սավիցկին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր