00:00:00

Ի՞նչ կապ ունի Մասիսի գյուղապետը մարզպետ Սարգսյանի հետ․ մարզպետարանի պարզաբանումը

20:33, 15 հոկտեմբեր 2018

Արարատի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից արձագանքել են Irakanum.am-ի հրապարակմանը։ Հիշեցնենք, որ քիչ առաջ հրապարակել էինք «Նախկին պատգամավորի գյուղապետ որդու վոյաժները․ ինչ է կատարվում Մասիսում» վերտառությամբ հոդված, որտեղ նշել էինք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն, Մասիսի գյուղապետ Ենոք Գալստյանը հայտարարում է, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ընկերն է։ Այս առնչությամբ մարզպետարանից մեզ հայտնում են․ «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը բոլոր համայնքների ղեկավարների հետ ունի աշխատանքային հարաբերություններ և իր հարցազրույցներում բազմիցս է շեշտել, որ կողջունի միայն այն համայնքների ղեկավարներին, ովքեր կկայացնեն օրենքին համապատասխան որոշումներ, կիրականացնեն բաց կառավարում և կլինեն արդարամիտ: Ինչ վերաբերում է մարզի ղեկավարի կողմից հովանավորյալ լինելու վերաբերյալ շահարկումներին, ապա դրանք անհարկի են ու իրենցից ապատեղեկատվություն են ներկայացնում»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր