00:00:00

Նիկոլ Փաշինյանը վաղը հրաժարական կտա

16:20, 15 հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 16-ից Հայաստանում թեժ քաղաքական գործընթացներ են սկսվելու, որոնք կշարունակվեն մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը: Վաղը հրաժարական է տալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին ասել է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, հավելելով, որ  քայլերի հաջորդականության սցենարային փոփոխություն չի եղել եւ հրաժարականը մնում է ընտրությունների անցկացման միակ տարբերակ: Սրան զուգահեռ էլ հոկտեմբերի 16-ից սկսվում են կառավարության ներկայացուցիչների եւ խորհրդարանական ուժերի միջեւ Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ քննարկումներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր