00:00:00

Նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել ենք հարցերի լայն շրջանակ. Արցախում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

20:09, 15 հոկտեմբեր 2018

Իմ այցելությունն Արցախ չէի ցանկանա առանձնացնել որպես հերթական պաշտոնական այց: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Շուշիի կերպարվեստի թանգարանում լրագրողների հետ կայացած ճեպազրույցում ասել է Արցախում գտնվող ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը: «Ամեն անգամ Արցախ գալով՝ ես այն բացահայտում եմ նորովի: Ինչ-որ իմաստով ես տուն եմ գալիս: Այս անգամ այցելել եմ կնոջս հետ եւ մասնակցել Վերածննդի հրապարակում կազմակերպված «Բերքի տոն»-ին: Ես այստեղ ոչ միայն տեսա աշխատավոր մարդու վաստակածը, այլեւ համտեսեցի արցախյան բերք ու բարիքը: Գտնվելով Շուշիի կերպարվեստի թանգարանում, որը կարճ ժամանակում շատ մեծ նկարների հավաքածու ունի, որոնք ներկայացնում են տարբեր ժամանակաշրջանների եւ տարբեր նկարիչների աշխատանքները, ուզում եմ ասել, որ սա ճարտարապետական արժեք հանդիսացող կառույց է, եւ ուրախալի է, որ այստեղ հաճախ տեղի են ունենում դասական երաժշտության համերգներ»,- նշել է ՀՀ Նախագահը: Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաեւ նախագահ Բակո Սահակյանի հետ իր ունեցած հանդիպմանը՝ ընդգծելով, որ ինչպես յուրաքանչյուր անգամ, այս անգամ եւս քննարկվել են հարցեր լայն շրջանակ: «Խոսեցինք Արցախի ներքաղաքական կյանքի, սահմանին տիրող իրավիճակի, ինչպես նաեւ գործնական բազմաթիվ խնդիրների մասին: Անդրադարձանք նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաջիկա գործունեությանը: Որեւէ մեկը չի կարող թերագնահատել այդ կառույցի տարիների աշխատանքը: Ակնկալում ենք, որ հիմնադրամը կշարունակի ոչ միայն լավ գործել, այլեւ կապահովի նոր որակ: Որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ես կանեմ հնարավորը, որ կարճ ժամանակում նոր գործադիր տնօրենի գլխավորությամբ կառույցը մշակի ծրագիր, որի շնորհիվ հիմնադրամի աշխատանքները հասցվեն ավելի բարձր մակարդակի, ինչն էլ կնպաստի մի քանի ամիսների խափանված գործունեությունը վերականգնելուն»,- ավելացրել է ՀՀ նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր