00:00:00

Վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին. զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ խնդրի կարգավորման և մի շարք այլ հարցերի շուրջ

20:03, 15 հոկտեմբեր 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի այցը Հայաստան, որը լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգը և համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու համար: Ջորջ Քենթը նշել է, որ ուրախ է այցելել Հայաստան՝ մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունների ժամանակաշրջանում, և Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ գործակցության հետագա ընդլայնումը: Վարչապետն անդրադարձել է ներհայաստանյան քաղաքական գործընթացներին և նշել, որ Հայաստանը հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ճանապարհով, որը մեր հասարակության համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ ներքին համոզմունք և արժեք:
Կառավարության ղեկավարը խոսել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարվող հետևողական աշխատանքների և տարբեր ոլորտներում նախաձեռնված բարեփոխումների մասին: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը նշել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը շահագրգռված է, որպեսզի Հայաստանը հաջողություններ արձանագրի ժողովրդավարության զարգացման, տնտեսական առաջընթացի, ինչպես նաև երկրի համար առաջնահերթ մյուս ուղղություններով, և պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործընթացում: Հանդիպման ժամանակ զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, միջազգային արդի իրավիճակի, տարածաշրջանային  մարտահրավերների և մի շարք այլ հարցերի շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր