00:00:00

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների օրերին «Զվարթնոց» օդանավակայանը 29 մասնավոր չվերթ է սպասարկել

19:09, 15 հոկտեմբեր 2018

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 08-ից 14-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, շնորհիվ աշխատակիցների բարձր պատասխանատվության և պրոֆեսիոնալ աշխատանքի, կանոնավոր չվերթերին զուգահեռ, հավուր պատշաճի սպասարկել է նաև 29 մասնավոր չվերթ՝ իր 430 ուղևորով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այդ օրերին չեն գրանցվել ո՛չ ուղևորների կուտակումներ, ո՛չ չվերթերի ուշացումներ․ «Զվարթնոց»-ն իր աշխատանքներն իրականացրել է հավուր պատշաճի: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ՝ որոշ ավիաընկերություններ ավելացրել էին իրենց կանոնավոր չվերթերի հաճախականությունը, ինչպես նաև օդանավերը փոխարինել էին ավելի մեծ տարողության օդանավերով։ Ճիշտ համակարգված աշխատանքների արդյունքում, միայն վերը նշված ժամանակահատվածում սպասարկվել է ավելի քան 1000 հավելյալ ուղևոր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր