00:00:00

Բրյուսովի համալսարանում ուսանողների անունով ՀՀԿ-ի 52 տոմս է հայտնաբերվել

19:02, 15 հոկտեմբեր 2018

ԵՊԼՀ Ռեստարտ նախաձեռնության անդամները բացել են Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի նախկին ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանը եւ այնտեղից գտել են ՀՀԿ-ի անդամատոմսեր։ Ըստ «Restart Times» ուսանողական նախաձեռնության, ԵՊԼՀ նախկին ուսանողական խորհուրդը, ամենայն հավանականությամբ, ծավալել է կուսակցական գործունեություն` խախտելով ապակուսակցականության սկզբունքը։ «Սույն դեպքի առթիվ քննադատական մեկնաբանություններից զերծ ենք մնում, քանի որ բոլորիս է հայտնի` ինչով են զբաղվել նախկինում ուսանողական նմանատիպ կառույցները։ Ուսանողական կառույցների տոտալ առողջացումը շարունակվում է։ Հավելենք` առաջիկայում տեղի են ունենալու ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նոր ընտրություններ ԿԳՆ֊ի կողմից հաստատված նոր կանոնադրությամբ»,- նշված է նախաձեռնության կողմից հրապարակված տեքստում։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31