00:00:00

ԲՀԿ-ի համար վատ ժամանակներ չեն. Նաիրա Զոհրաբյան

18:29, 15 հոկտեմբեր 2018

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ վարչապետի հրաժարականից հետո ֆորս մարժորային իրավիճակներ չեն լինի: «Շատ հանգիստ երկու շաբաթը կանցնի: Վստահ կարող եմ ասել, որ որեւէ քաղաքական ուժ վարչապետի թեկնածու չի առաջադրի, իսկ սա ենթադրում է, որ մենք հրաժարականից երկու շաբաթ անց կգնանք արտահերթ ընտրությունների»,- ասաց նա: Պատգամավորն ասաց՝ պետք է պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին հատկապես իրավական առումով: «Մենք առաջիկայում քննարկելու ենք Ընտրական օրենսգիրքը: Ես, օրինակ, մեծ վերապահում ունեմ այն դրույթի հետ, որ ԱԺ պարտադիր պետք է անցնեն նվազագույնը չորս քաղաքական ուժեր: Այստեղ մենք կունենանք խնդիր հանրային վստահության հետ»,- շարունակեց պատգամավորը՝ նշելով, որ այդուհանդերձ չի հաջողվելու Ընտրական օրենսգիրքն ամբողջ ծավալով քննարկել: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ ստեղծված ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակում անտեսվելու են նաև Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականները: Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով այն հարցին, որ ԲՀԿ-ում պառակտում է սկսվել՝ ըստ մամուլի հրապարակումների, նշեց, որ դրանք նման են «պղտոր ջրում ձուկ որսալուն»: «Իմ մասով լուրեր եղան, որ ես որպես բոյկոտ դուրս եմ գալիս ԲՀԿ-ից, բայց ես ասեմ, որ Գագիկ Ծառուկյանի հետ մտել եմ քաղաքականություն, նրա հետ էլ դուրս կգամ: Ինձ համար ամենաանընդունելին դավաճանությունն է»,- ասաց նա եւ անդրադառնալով հարցին, որ ԲՀԿ-ի համար լավ ժամանակներ չեն սկսվել, նշեց. «Եթե դու քաղաքական թիմում ես, ուրեմն պետք է պատրաստ լինես թիմի հետ տանել լավ ժամանակների ու վատ ժամանակների բեռը: Ես չեմ կարծում, որ վատ ժամանակներ են, իհարկե, մենք խնդիրներ ունենք, մեր մեջ հարցերի վերանայելու խնդիր ունենք»,- եզրափակեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր