00:00:00

Սարգսյանն ու Քոչարյանը փակեցին ՀՀԿ-ն

17:51, 15 հոկտեմբեր 2018

«Նման քննարկում չի եղել դեռևս, կմասնակցի՞, թե՞ ոչ՝ կպարզվի քվեարկությամբ»։ Սա ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի պատասխանն է եղել լրագրողներից մեկի այն հարցին, թե մասնակցելու է արդյո՞ք ՀՀԿ-ն դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Շարմազանովի պատասխանում մեկ այլ ուշագրավ դրվագ էլ կար։ ՀՀԿ  խոսնակը խոստովանում է, որ կուսակցության ներսում կան անձինք, ովքեր մտավախություն ունեն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու պարագայում չեն հաղթահարի անգամ անցողիկ շեմը։ «Մարդիկ կան, որ ասում են՝ բա որ մասնակցենք ու քիչ ձայն հավաքենք»,- ասել է Շարմազանովը, հավելելով․ «Է, քիչ ձայն հավաքեք։ Իսկ ո՞վ է ասել, որ պետք է մասնակցես ու միշտ հաղթես։ Եթե այդպես լիներ, ֆուտբոլի աշխարհի առաջնությանը 32 թիմ է մասնակցում, բայց միայն մեկն է դառնում չեմպիոն, մնացած 31-ն ասեն՝ որ չենք դառնալու, չմասնակցե՞նք։ Ի՞նչ է, մենք մեր ընտրողներին, մեր ժողովրդին ասելիք չունե՞նք։ Ի՞նչ անենք, որ շատերն էյֆորիայի տակ են ու Նիկոլ Փաշինյանին են վստահում։ Լավ են անում»։ Շարմազանովը ճիշտ է։ Այո, ով է ասել, որ ՀՀԿ-ն միշտ պետք է հաղթի։ Հետհաղափոխական զարգացումները, որոնք տեղի ունեցան երկրում ըստ էության Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժի մոտ առաջացրեցին իրականության աչքերին սթափ նայելու զգացողություն։ ՀՀԿ-ում քաջ գիտակցում են, որ ապրում են իրենց քաղաքական մայրամուտը, եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են դառնալ երբեմնի հզոր ուժի անփառունակ վախճանի հանգրվանը։ Ինչ վերաբերում է Շարմազանովի այն հայտարարությանը, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցի շուրջ քննարկում, հետո արդեն քվեարկություն պետք է լինի, մեղմ ասած իրականոությանը չի համապատասխանում։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու որոշումը պայմանավորված է ոչ այնքան նրանով, որ ՀՀԿ-ն իրական մտավախություն ունի, որ չի հաղթահարի անցողիկ շեմը, այլ այն, որ զրկվել է քաղաքական հորից։ Սերժ Սարգսյանը փակել էր ՀՀԿ-ն։ Նույնը արեց նաեւ Քոչարյանը, ով վերջին հարցազրույցում հստակ հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին չի մասնակցի։ ՀՀԿ-ն հեռացավ քաղաքական ասպարեզից։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր