00:00:00

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մատուցվել է Սուրբ Պատարագ

17:47, 15 հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, Սուրբ Թարգմանչաց տոնի առթիվ,  մատուցվել է Սուրբ Պատարագ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ: Պատարագի արարողությանը մասնակցել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը,  ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը, ռազմական ոստիկանության անձնակազմը եւ ժամկետային զինծառայողները: Արարողակարգի ընթացքում հնչել են մաղթանքի խոսքեր Հայաստանի Հանրապետության անսասանության եւ Հայոց բանակի առավել զորացման համար: Սուրբ Պատարագի ավարտին ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ նվիրյալ ծառայության եւ քրիստոնեական վարք ու բարքի համար ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդի կողմից արժանացել են օրհնության գրերի:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31