ՀՀ Բնապահպանության նախարարության նկատմամբ բողոք է ներկայացվել իրավապահ մարմիններին։ Խնդիրը կայանում է նրանում, որ «Արմօյլ» ընկերությունը, որը զբաղվում է նավթային հումքի նավթամթերքի` ավտոյուղերի, դիզելային վառելիքի, բիտումի ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով, դեռ նախորդ իշխանությունների օրոք նախաձեռնել է գործարանի կառուցում, որը գտնվում է “Ռիվալ” ՍՊԸ-ին պատկանող այգիների հարևանությամբ։
«Ռիվալ» ՍՊԸ-ի սեփականատեր հանդիսացող Ռաֆիկ Վիրաբյանը բողոք է ներկայացրել պատկան մարմիններին, ըստ որի, գործարանի կառուցումը այգիների շրջակայքում անթույլատրելի է։ Բողոքի հիման վրա ՀՀ Բնապահպանության նախարարության ընդերքի պետական տեսչության ներկայացուցիչները փորձել են, իրավական ուժը կորցրած և նախկին կառավարության կողմից տրամադրված վկայագրերով ստուգումներ անցկացնել գործարանում, ինչը կանխվել է «Արմօյլ» ընկերության աշխատակիցների կողմից։ Դրանից հետո պարբերաբար փորձ է արվել անօրինական ստուգումներ իրականացնել գործարանում, և «Արմօյլ» ընկերությունը բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին, ինչը սակայն դեռևս անպատասխան է մնում։ Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ մանրամասներ ներկացրեցին «Արմօյլ» ընկերության ներկայացուցիչները։ Մասնավորապես ընկերության ղեկավար Ալֆրեդ Աբեդին նշեց, որ գործարանի հարևանությամբ գործող «Սեմուր ընդ կո» ընկերության գործարանում ևս արտադրություն է իրականացվում, ինչն ավելի շատ վնաս կարող է հասցնել այգիներին, քանի որ այգիները գտնվում են անմիջապես այդ գործարանի տարածքում, պարզապետ խնդիրը նրանում է, որ «Սեմուր ընդ կո» ընկերության տնօրենը՝ Գուրգեն Վիրաբյանը, հանդիսանում է «Ռիվալ» ՍՊԸ-ի սեփականատիրոջ՝ Ռաֆիկ Վիրաբյանի որդին։
https://www.youtube.com/watch?v=J4YLbzjfoEQՄանրամասները՝ տեսանյութում։
Ալֆրեդ Աբեդին նշեց նաև, որ Ռիվալ ՍՊԸ-ին պատկանող այգիներն անօրինական են, քանի որ այն հատվածը, որը նախատեսված է հասարակական ճանապարհի համար, այժմ այգու տարածքում է։
