00:00:00

«Իմ քայլը» դաշինքի երեք անդամներ հրաժարվում են ավագանու մանդատներից

17:05, 15 հոկտեմբեր 2018

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի խմբակցության երեք անդամներ՝ Սրբուհի Ղազարյանը, Նիկոլայ Բաղդասարյանը և Տրդատ Սարգսյանը ավագանու մանդատից հրաժարվելու մասին դիմումներ են գրել։ Ցուցակի 2–րդ համար Սրբուհի Ղազարյանը նշել է, որ ինքը որոշել է շարունակել իր աշխատանքը որպես վարչապետի խորհրդական։ Մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացնելու նաև վարչապետի մյուս խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը։ Մանդատից հրաժարվելու դիմում ավելի վաղ գրել էր նաև Տրդատ Սարգսյանը, որը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր