00:00:00

«Նիկոլ Փաշինյանն անձնական ատելություն ունի իմ հանդեպ». Ռոբերտ Քոչարյան

16:57, 15 հոկտեմբեր 2018

ՀՀ երկրորդ նախագահը համոզված է, որ երկիրը դեռ ղեկավարվում է «հեղափոխական ռոմանտիզմով»: Հարուցված գործը բխում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր հանդեպ ունեցած անձնական ատելությունից: Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա շեշտել է, որ 10 տարի առաջ, մարտի 1-ին նա գործել է իր՝ որպես նախագահ ունեցած լիազորությունների սահմաններում: Քոչարյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ունեցած իր հարաբերություններին և, մասնավորապես, Վլադիմիր Պուտինից ստացած ծննդյան շնորհավորանքին: «Իմ պաշտոնավարման ժամկետների ավարտից հետո էլ են ու Պուտինը պահպանել են պարբերական շփումն ու լավ ընկերներ ենք»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել ամերիկյան հեղինակավոր Bloomberg գործակալությանը՝ խոսելով Հայաստանում տիրող ներքին իրավիճակի, ներկա իշխանությունների քայլերի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել է անձեռնմխելի, ինչի արդյունքում նա ազատ էր արձակվել կալանքից: Այնուհետև որոշ ժամանակ անց ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31