00:00:00

Կանադայի վարչապետ Թրյուդոն շատ արդյունավետ է գնահատել Հայաստանի իր գործընկեր Փաշինյանի հետ հանդիպումները

20:43, 14 հոկտեմբեր 2018

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառումներով անդրադարձել է անցնող շաբաթ Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջոցառումներին և Հայաստան կատարած պաշտոնական այցի դրվագներին։ «Այս շաբաթ Հայաստանում մենք համագործակցում էինք Ֆրանկոֆոնիայի միջազգայինկազմակերպության  գործընկերների և ընկերների հետ՝ ժողովրդավարությանբազմազանությանգենդերային հավասարության և աճի խթանման ուղղությամբինչնաշխատում է բոլորի համարՎերադառնում ենք  տուն»,- նշել է Ջասթին Թրյուդոն: Մեկ այլ գրառմամբ Կանադայի վարչապետն անդրադարձել է Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությանը՝ շեշտելով. «Այսօր Երևանում մենքհիշեցինք Հայոց ցեղասպանության զոհերինՄենք երբեք չենք մոռանա նրանց»: Նա առանձնացրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն՝ ընդգծելով, որ Կանադայի և Հայաստանի նպատակն է փոխադարձ ճամփորդությունների, զբոսաշրջության և առևտրի խթանումը։ «Նիկոլ Փաշինյանի հետ այսօր շատ արդյունավետ հանդիպումներ են տեղիունենում Երևանում»,- շեշտել է Ջասթին Թրյուդոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր