00:00:00

Հայկ Մարությանը ապօրինի շինարարություն է կասեցրել

20:35, 14 հոկտեմբեր 2018

Զարուբյան 3 հասցեում Երևանի նորնըտիր քաղաքապետ Հայկ Մարությանը անօրինական շինարարություն է կասեցրել։ Այս մասին իր Facebook-ի իր էջում գրել է «Իմ քայլը» դաշինքի Երեւանի ավագանու անդամ Վիկտոր Մնացականյանը։ «Հուսանք քաղաքապետի ոչ բոլոր կիրակիներն կսկսեն այսպես, բայց կարևորը՝ կասեցվեց հերթական անօրինական շինարարությունը։ Եվ հարգելիներ, վերջապես հասկացեք՝ իրավիճակ ա փոխվել և կարևորը՝ դեպի լավը մեր քաղաքի և բնակիչների համար»,- գրել է ավագանու անդամը իր ֆեյսբուքյան էջում։ Նշենք, որ նշված հասցեում է եղել նաեւ փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր