00:00:00

Մենք կմնանք պարկեշտությանն դաշտում եւ չենք մեկնաբանի․ Մանվել Գրիգորյանի պաշտպանը՝ ՀՔԾ պետի հայտարարության մասին

18:37, 14 հոկտեմբեր 2018 Իրավական

Մենք կմնանք պարկեշտության դաշտում եւ չենք մեկնաբանի ՀՔԾ պետի երեկվա հայտարարությունը կապված Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։ «Մենք կմնանք պարկեշտությանն դաշտում եւ չենք մեկնաբանի մեղադրանքի կողմի հայտարարությունը, վաղը հնարավոր է հայտարարությամբ հանդես գալ, բայց դա չի լինի ՀՔԾ պետի հայտարարության մեկնաբանություն»,-ասաց Արսեն Մկրտչյանը։ Նշենք,որ ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը  երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԱԺ պատգամավոր  Մանվել Գրիգորյանի հիվանդությունների և նրան կալանքի տակ պահելու անհամատեղելիության մասին լուրերը փոքր ինչ չափազանցված են: Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի տանը եւ նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկության արդյունքում պարզվել էր, որ ապրիլյան պատերազմի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաեւ զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաեւ մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, թանկարժեք մեքենաներ: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր