00:00:00

Կրակոցներ Երևանի կենտրոնում․ ձերբակալվել է «Նորատուսցի Արան»

17:54, 14 հոկտեմբեր 2018 Իրավական

Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում գործող «Հուկման» ակումբում կրակոցներ են հնչել: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված ակումբում կրակոցներն արձակել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Բանդուրյանը՝ «Նորատուսցի Արան»։ Զոհեր և վիրավորներ չկան:Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Արա Բանդուրյանը մեղայականով ներկայացել է ոստիկանություն ու ձերբակալվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր