00:00:00

Զինված հարձակում դեղատան վրա․ ատրճանակի սպառնալիքով հափշտակել են դեղատան գումարը

16:45, 14 հոկտեմբեր 2018 Իրավական

Հոկտեմբերի 13-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:  Այս մասին հայտնում  է Shamshyan.com-ը։ Ժամը 16:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Ե.Թ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգել է, որ ժամը 16:20-ի սահմաններում Աճառյան փողոցի 32/27 հասցեում գործող «Թեո Ֆարմա» դեղատուն է մտել անհայտ անձը և ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել դեղատանը եղած գումարը: Փաստի առթիվ նույն քննչական բաժնի քննիչ Համբարձումյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ զինված ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն դիմած Ե. Թ.-ն աշխատում է նշված դեղատանը՝ որպես դեղագործ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր