00:00:00

Քոչարյանը «հանձնվեց»

16:35, 14 հոկտեմբեր 2018

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բլումբերգ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ չի մասնակցի դեկտեմբերին տեղի ունենալիք արտահերթ ընտրությանը: Նա կարծում է, որ դա լինելու է Փաշինյանի հաղթանակը, բայց պետության պարտությունը, քանի որ մեկ մոնոպոլիայից կանցնենք մեկ այլ մոնոպոլիայի: Ռոբերտ Քոչարյանն ասել է նաեւ, թե չի ուզում դառնալ վարչապետ եւ համարում է, որ հետագան կախված է կառավարության հաջողությունից, եւ եթե Արցախի, տնտեսության հարցերում լինի դրական զարգացում եւ անվտանգություն, ապա դա մի իրավիճակ է, իսկ եթե լինի անկում, ապա այլ իրավիճակ, եւ եթե այդ ժամանակ գտնվեն երիտասարդ նոր գործիչներ, որ կփոխեն վիճակը, ապա թող անեն դա: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք ավելի վաղ Սպուտնիկ գործակալությանը տված հարցազրույցում  ասել էր, որ ենթադրելի է, որ քաղաքականություն վերադառնալու դեպքում կմասնակցի խորհրդարանի ընտրությանը: Հիմա սակայն Քոչարյանը հայտարարում  է մտադրության փոփոխության մասին։ Խնդիրն այստեղ այն չէ, որ Քոչարյանը գործնականում հնարավորություն չուներ մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Հարցն այն է, որ երկրորդ նախագաահը իրականում չունի քաղաքական այն հենարանը եւ որ ամենակարեւորն է հասարակական աջակցություն, որպեսզի լավագույնս դրսեւորվի դեկտեմբերին։ Բացի այն, որ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու որոշումից առաջ եւ հետո երկրում տեղի ունեցան ուշագրավ զարգացումներ, որոնց ուղղակի եւ անուղղակի կրողը դարձյալ Քոչարյանն է, կամ գոնե նրա անունը կապվում է սկանդալային այդ բացահայտումների հետ։ Նախ ձերբակալվեց Ռոբերտ Քոչարյանին մոտ համարվող գործարար Մայրապետյանը, տարածվեց ԱԱԾ հայտնի տեսանյութը Արմեն Ավետիսյանի ունեցվածքի մասին, Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ կոռուպցիոն ակնարկներով: Քոչարյանը հստակ գիտակցում է, որ խաղի մեջ մտնելու հավանականությունը զրոյական է, նրան այլ բան չէր մնում քան «հանձնվել», ինչը եւ արեց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր