00:00:00

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Արցախի մայրաքաղաքի գործընկերոջ հետ

23:16, 13 հոկտեմբեր 2018

Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է քաղաքապետի երդմանակալության արարողությանը մասնակցելու նպատակով Երեւանում գտնվող Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին: Երեւանի քաղաքապետարանից  հայտնում են, որ ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Հայկ Մարությանն ընդգծել է Արցախի եւ մասնավորապես Ստեփանակերտի նկատմամբ իր առանձնահատուկ վերաբերմունքն ու հատկանշել, որ սերտ համագործակցությունը Արցախի մայրաքաղաքի հետ պետք է լինի շարունակական, իսկ փոխգործակցության ուղղություններն էլ առաջիկայում ընդլայնվելու են: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար եւ շնորհավորելով Հայկ Մարությանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ Սուրեն Գրիգորյանը մաղթել է գործնական հաջողություններ պատասխանատու աշխատանքում, ինչը կծառայի նաեւ հայկական երկու մայրաքաղաքների միջեւ ձեւավորված համագործակցության զարգացմանը:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31