20:04:11

Նա բարության, ազնվության և արդարության կրողն էր. տեղի ունեցավ Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի արարողությունը

23:02, 13 հոկտեմբեր 2018

 Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին ազատամարտիկի մարտական ընկերները, հարազատները բազմաթիվ քաղաքացիներ: «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ ազատամարտիկի մահը շատ մեծ կորուստ էր հայ ժողովրդի համար: Արայիկ Խանդոյանի նման  մարդիկ տասնամյակներ մեկ են ծնվում, և նա ոգու և միևնույն ժամանակ բարության, ազնվության և արդարության կրողն էր, որ օրինակ էր բոլոր երիտասարդների համար: Այդպիսի մարդիկ իրականում չեն մահանում»,- ասաց Վարուժան Ավետիսյանը: Արցախյան ազատամարտի տարիներին ձևավորված ամենամեծ ջոկատի՝ «Հայոց ազգային բանակի»  գնդապետ և Արայիկ Խանդոյանի մարտական ընկեր Արամ Թորգոմյանը ասաց, որ Արայիկ Խանդոյանի նման մարդիկ օրինակ են երիտասարդ սերնդի համար: «Նման մարդկանց դարերով հիշելու են: Ամեն հարյուրամյակը մեկ  հայ ազգը ծնում է հերոսներ, որոնք իրենց ուսերի վրա տանում են հայոց հաղթարշավը: Ցավոք, մեր շարքից պակասում են նրանք, ովքեր իրենց ապրած կյանքով դաս ու հայրենասիրություն են դավանում երիտասարդ սերնդին: Արայիկի նմանները չեն մահանում, նրանք հավերժ կմնան մեր պատմության էջերում»,- ասաց Թորգոմյանը: Հոկտեմբերի 14-ին` ժամը 13:00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում կկայանա Եկեղեցու Կարգի արարողությունը, ժամը 14:00-ին հուղարկավորության թափորը կշարժվի Եռաբլուր, որտեղ տեղի կունենա Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը։ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) եղել է Արցախյան պատերազմի ազատամարտիկ: Խանդոյանը կալանավորվել էր 2016 թվականի հուլիսի 31-ին, երբ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը երկու շաբաթ իրենց վերահսկողության տակ պահելուց հետո «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները հանձնեցին իրավապահներին: Այս տարվա օգոստոսին դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը, և նա ազատ էր արձակվել: Արայիկ Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 10-ին, սրտի կաթվածից: Արայիկ Խանդոյանը 47 տարեկան էր:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31