00:00:00

Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ

22:25, 13 հոկտեմբեր 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար եւ հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Դեսպան Միլսն ասել է, որ մշտապես կմնա Հայաստանի եւ հայ ժողովրդի լավ բարեկամը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր