00:00:00

Հոկտեմբերի 13-ը Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրն է

20:17, 13 հոկտեմբեր 2018

1989 թվականից հոկտեմբերի 13-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) միջազգային օր: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ԱՌՆ միջազգային օրը համարում է միջոց՝ ԱՌՆ լավագույն փորձի տարածման, անվտանգության մշակույթի ձևավորման, ռիսկերի կանխարգելման, նվազեցման և պատրաստվածության բարձրացման համար: Ինչպես տեղեկացրին Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակից, այս տարի շարունակվում է «Սենդայ յոթ» արշավը, որը նպատակ ունի հերթով իրագործել Սենդայի գործողությունների ծրագրի յոթ թիրախները։ 2018 թվականին պետությունները կաշխատեն 3-րդ նպատակի ուղղությամբ՝ մինչև 2030 թվականը նվազեցնել աղետների տնտեսական կորուստները՝ գլոբալ ՀՆԱ-ի համեմատ։  2017 թվականին ընտրված էր 2-րդ թիրախը՝ մինչև 2030 թվականը նվազեցնել աղետներից տուժածների թիվը։ Արդեն երկար տարիներ է, ինչ Աղետների կառավարումը Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) ռազմավարական ուղղություններից է: Նպատակ ունենալով նվազեցնել բնակչության խոցելիությունը և բարձրացնել համայնքների դիմակայունությունը՝ բնական ու տեխնածին աղետների նկատմամբ, ՀԿԽԸ-ն այս ուղղությամբ լայնածավալ ծրագրեր է իրականացնում Հայաստանի խոցելի համայնքներում, ինչը ներառում է
  • մասնակցություն ոլորտի հայեցակարգային փաստաթղթերի մշակմանը
  • խոցելի համայնքների խոցելիության գնահատում, կարիքների հայտնաբերում և կարողությունների զարգացում
  • աղետներին առավել ենթակա տարածքներում երեխաների և դպրոցների կարողությունների զարգացում՝ աղետներին առավել լավ պատրաստվելու և դիմակայելու համար
  • աղետների արձագանքման համար համայնքային կամավորական թիմերի ստեղծում, մասնագիտական գույքի տրամադրում և ուսուցում
  • աղետներին արձագանքման համար մարզային թիմերի ստեղծում, մասնագիտական գույքի տրամադրում և ուսուցում
  • աղետներին և արտակարգ իրավիճակներին հրատապ և արդյունավետ արձագանք՝ կարիքների գնահատում, մարդասիրական օգնության տրամադրում
  • իրազեկում (աղետների ռիսկի նվազեցում, կլիմայի փոփոխություն)
  Աղետների ռիսկի նվազեման Սենդայի գործողությունների ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևալ հղումով․ https://www.unisdr.org/we/coordinate/sendai-framework, Աղետների կառավարման ուղղությամբ ՀԿԽԸ ծրագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով․ https://www.redcross.am/what-we-do/disaster-management.html։    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման    հիմնարար  սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։ Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 98 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, Կարմիր խաչի հիմնարար սկզբունքների և մարդասիրական արժեքների տարածում և այլն: ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր