00:00:00

Եվրախորհրդարանի պատգամավորը Արցախի ԱԺ-ում քննարկել է Արցախի միջազգային ճանաչման հարցը

19:56, 13 հոկտեմբեր 2018

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային: Արցախի ԱԺ-ից  հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ, «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը եւ ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը: Ողջուներով հյուրին՝ խրհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել չեխ պատգամավորին Արցախին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու եւ բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ հայ ժողովրդի կողքին լինելու համար: Եվրախորհրդարանի պատգամավորը վերահաստատել է իր պատրաստակամությունը նպաստելու եվրոպական խորհրդարանում Արցախի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը եւ ընդգծել այդ հարցում դիվանագիտական աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին, հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, բանակցային գործընթացի հեռանկարներին եւ Արցախի միջազգային ճանաչմանը վերաբերող հարցերին: ԵԽ պատգամավորի հանդիպումն այնուհետեւ շարունակվել է «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամների հետ: Պատգամավորների անունից ողջունելով հյուրին՝ Վահրամ Բալայանը համոզմունք է հայտնել, որ ԵԽ պատգամավորի հետ հաստատված վաղեմի բարեկամությունը համագործակցության նոր հեռանկարներ է խոստանում Արցախի համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են խորհրդարանական դիվանագիտությանը եւ փոխհամագործակցության այլ ուղղություններին վերաբերող թեմաներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր