00:00:00

«Ես այն քաղաքացիներից եմ, ով ոչ միայն պաշտոնով, այլև որպես քաղաքացի, նաև ավագանու նախկին անդամ, փորձելու եմ օգնել, որպեսզի նոր քաղաքապետը հաջողի». Դ. Սանասարյան

18:54, 13 հոկտեմբեր 2018

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը խոստանում է Երևանի խնդիրները լուծելու հարցում օգնել Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին: Այս մասին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետարանում՝ Երեւանի ավագանու՝ հոկտեմբերի 13-ին գումարած հանդիսավոր նիստից առաջ, որի ընթացքում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը: «Քաղաքացին արդեն իր հույսը կապել է Հայկ Մարությանի ու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի հետ և տվել է մեծամասնության քվեն: Ես այն քաղաքացիներից եմ, ով ոչ միայն պաշտոնով, այլև որպես քաղաքացի, նաև ավագանու նախկին անդամ, փորձելու եմ օգնել, որպեսզի նոր քաղաքապետը հաջողի: Հաջողելը դա քաղաքի խնդիրները լուծելն է: Նախ և առաջ աղբահանության խնդիրը, գուցե՝ տրանսպորտի, շենքերի: Խնդիրները բազմաթիվ են: Դրանք լուծումներ, սրտացավություն ու հոգատարություն են պահանջում: Վստահ եմ, որ այս թիմը հաջողելու է Հայկ Մարությանի գլխավորությամբ»,- ասաց Սանասարյանը:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31