00:00:00

Վալերի Օսիպյանը վստահեցնում է, որ ոստիկանությունը պատրաստ է խորհրդարանական արտահերթ ընտրություններին

18:35, 13 հոկտեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է, որ ոստիկանությունը լիովին պատրաստ է Ազգային ժողովի սպասվող ընտրություններին: Երևանի քաղաքապետի երդման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ոստիկանության պետն ընդգծեց, որ ոստիկանությունը պատրաստ է կատարել իր առջև դրված խնդիրները, եթե խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանան նույնիսկ առաջիկա կիրակի: «Եթե առաջիկա կիրակի տեղի ունենա Ազգային Ժողովի ընտրություններ, ոստիկանությունը կկատարի իր առջև դրված խնդիրները: Կունենանք Երևանի ավագանու ընտրությունների նման ընտրություններ»,- ասաց Օսիպյանը: Ոստիկանապետի կարծիքով՝ Երևանի ավագանու ընտրություններում ոստիկանությունը գերազանց է կատարել իր առջև դրված խնդիրները: «Նման ծառայություն երբևիցե ոստիկանությունը չի իրականացրել: Դա նաև մեր քաղաքացիների հետ համագործակցության արդյունք է»,- ընդգծեց Օսիպյանը:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31