00:00:00

Սասուն Խաչատրյանը չափազանցված է համարում Մանվել Գրիգորյանի հիվանդությունների և նրան կալանքի տակ պահելու անհամատեղելիության լուրերը

17:46, 13 հոկտեմբեր 2018 Իրավական

Ազգային Ժողովի պատգամավոր  Մանվել Գրիգորյանը  հիվանդությունների և նրան կալանքի տակ պահելու անհամատեղելիության մասին լուրերը փոքր ինչ չափազանցված են: Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: «Մարդկանց մեծ  մասը առողջության հետ կապված խնդիրներ ունեն: Խնդիրը այն է՝ այդ հիվանդությունները անհամատեղելի ե՞ն անազատության մեջ պահելու համար , թե՞ ոչ: Մանվել Գրիգորյանի հիվանդությունների և նրան կալանքի տակ պահելու անհամատեղելիության  հետ կապված փաստ չկա»,- ասաց  Խաչատրյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր