00:00:00

Հայկ Մարությանը խոստանում է կյանքի կոչել նախընտրական քարոզարշավի ժամանակ տված բոլոր խոստումները

17:21, 13 հոկտեմբեր 2018

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծում է, որ ինքը ստանձնել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, քանի որ այդպես են որոշել Երևանի բնակիչները: Երևանի քաղաքապետարանում քաղաքապետի երդման արարողությունից հետո ունեցած ելույթում Հայկ Մարությանն ընդգծեց, որ հայ ժողովուրդը որոշումներ կայացնելու որոշումը վաստակել է իր իսկ կողմից իրականացված թավշյա հեղափոխության շնորհիվ: Նրա խոսքով` ավագանու ընտրությունների ժամանակ Երևանի բնակիչները իրացրեցին իրենց իրավունքը, կայացրեցին իրենց որոշումն ու ավագանու 65 անդամներին պատվիրակեցին  քաղաքապետարան: «Հուզմունքս մեծ է, պատասխանատվութան զգացումս` հսկայական: Սա մեր Երևանն է հրաշք քաղաք, հրաշք պատմությամբ, ճարտարապետությամբ և մարդկանցով»,-ասաց Մարությանը: Նա վստահեցրեց, որ մեկ առ մեկ հիշում է այն հանձնարարությունները, որ տալիս էին Երևանի բնակիչները նախընտրական քարոզարշավի ժամանակ: «Վերականգնել Երևանը, մաքրել, կանաչապատել այն, դարձնել հասանելի ամեն մի վայր, գործել արդարության սկզբունքով; Ուզում եմ վստահեցնել ձեզ, որ հենց այդպես էլ լինելու , որովհետև իր քաղաքը, կամ երկիրը սիրող մարդն այլ կերպ չի կարող վարվել»,-ասաց նա՝ հավելելով, որ սիրում ու խենթանում է Երևանի համար: Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց երևանցիներին վստահության համար: «Ես համաձայն եմ ամեն բառի հետ, որ հնչեց իմ երդման ժամանակ: Սա իրական երդում էր ձեր և Աստծո առաջ»,-հավելեց Երևանի  քաղաքապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր